Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները նախ արգելափակել են բոլոր այն փողոցների ելքերը, որոնցով հանցագործը կարող էր փախուստի դիմել, այնուհետև փրկարարների օգնությամբ նրանց հաջողվել է ներթափանցել տուն և ձերբակալել կրակող տղամարդուն։
Տան խուզարկման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նաև օդամղիչ ատրճանակ և նռնակ հիշեցնող զենք։
Դեպքի պատճառով տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



