Վթար Երեւանում. մեքենան շրջվել է. վարորդին դուրս են բերել եւ տաքսիով հասցրել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում BYD մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել եւ կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 39-ամյա վարորդ Սեւակ Մ.-ն խանութ սրահի աշխատակիցների եւ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տաքսու վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով կոտրվել են ավտոմեքենայի ձախ առաջին եւ հետեւի անվահեծանները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



