Վոլքերը հավաստել Է, որ Վաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը քննարկում Է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում:
«Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ Վոլքերը չի սկսել պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց Է»,- ընդգծել Է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարաքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: Վոլքերը նաեւ կարծում Է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



