Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2019 թվականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Կինոժապավենը, որը դեռևս չունի անվանում, կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Metro-Goldwyn-Mayer և Eon Productions կինոընկերությունները տեղեկացրել են, որ նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:
Վերջին ֆիլմերում Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորած Դենիել Քրեյգը հրաժարվել էր 68 մլն ֆունտ ստերլինգից ևս երկու ֆիլմում նկարահանվելու համար:
«Բոնդիանա»-ի առաջին ֆիլմի՝ «Dr. No»-ի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 5-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



