Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի ընտրվելու ուժեղ և թույլ կողմերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 19–ին Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում, 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրեց Արցախի Հանրապետության նախագահ: Նշենք նաև, որ ընտրությունը փակ և գաղտնի սկզբունքով էր կազմակերպված: Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող նախագահը, ով առաջադրվել էր ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների կողմից և Էդուարդ Աղաբեկյանը, ում թեկնածությունն առաջադրվել էր «Շարժում 88» խմբակցության կողմից:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը: Այսպիսով մինչև 2020 թվականը Արցախը կրկին կղեկավարի գործող նախագահը, ով, ի դեպ բավականին բարձր վարկանիշ ունի ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում, այլև միջազգային ամենահեղինակավոր հարթակներում: Չնայած այս ամենին, գործող նախագահի թեկնածության շուրջ, բազմակարծության ֆոնին, եղան նաև մարդիկ, ովքեր այնքան էլ համաձայն չէին այս որոշման հետ, ընդգծելով, որ կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու և այն կայացնելու ճանապարհին գործող նախագահի թեկնածությունն առաջադրելն ինչ–որ տեղ կարող է փոքր–ինչ ազդել երկրի իմիջի վրա: Նրանց կարծիքով գործող նախագահի փոխարեն լավ կլիներ, որ այլ թեկնածու առաջադրվեր և դառնար անցումային շրջանի նախագահ, բայց ստվար մասի կարծիքով որոշումը ճիշտ էր, քանի որ այս պատասխանատու փուլում չէր կարելի փորձությունների ենթարկել երկրի ու ժողովրդի անվտանգությունը:

«Փաստը» քաղաքական գործիչներից և քաղաքագետներից փորձեց պարզել, թե նշված երկու տարբերակներից որն է իրենց համար ընդունելի:

 

Արամ Սարգսյան. «Коней на переправе не меняют»

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով սա այն դեպքն է, որ պետք է ոչ թե տառին կառչել, այլ նայել ընդհանուր իրավիճակին:

«Արցախը փոխել է իր Սահմանադրությունը և նոր Սահմանադրության դրույթների համաձայն, կրկին երեք տարով Բակո Սահակյանն ընտրվել է անցումային շրջանի նախագահ: Արցախի Հանրապետության նախագահն իր պաշտոնավարման տարիների ընթացքում կարողացել է շատ հստակ դիրքորոշում պահպանել արցախյան հիմնահարցի շուրջ ծագած բոլոր խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, իր պաշտոնավարման տարիներին նա ամեն կերպ կարողացել է հանրապետությունը զերծ պահել ցանկացած ցնցումներից: Ես նշեցի ընդամենը երկու փաստ և դրանք շատ կարևոր են, որպեսզի ընդունենք, որ այս պահին նա անփոխարինելի թեկնածու է և լավ է, որ ինքն ընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով Արցախի Հանրապետությունում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն ինչ–որ տեղ օրինակ է ծառայում նաև Հայաստանի համար: Բացի այդ շատ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի ժամանակ առաջնորդի փոփոխություն չլինի, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի առաջընթացի համար:

«Ինչպես ասում են՝ «коней на переправе не меняют» և սա այն դեպքն է, որ կայուն, գործող համակարգը չի կարելի փոփոխել նոր ռեֆորմների գնալու կամ անձի փոփոխություններ իրականացնելու միջոցով: Իմ կարծիքով դա անիմաստ քայլ կլիներ: Եվ վերջապես այդ ամենին պետք է Արցախի ժողովուրդը գնահատական տա: Եթե ցանկանում էր փոփոխություն, ապա կընդվզեր, բայց քաղաքական հիմնական կուսակցությունները կողմ են քվեարկել և պաշտպանել են նրա թեկնածությունը: Այնպես որ, կարծում եմ ավելորդ է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելը: Ավելի լուրջ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով բացի այդ, եթե այնպես լիներ, որ Բակո Սահակյանը խոչընդոտեր բանակցային գործընթացին կամ չնպաստեր, որ այն առավել արդյունավետ հունով գնա, ապա ինքն էլ կմտածեր, որ հարկավոր է մոտեցումները փոխել: Բայց հիմա, երբ Արցախի Հանրապետության նախագահի մոտեցումները պարզ են, բանակցությունների ժամանակ նա շատ հստակ դիրքորոշում է հայտնում, Մինսկի խմբի համանախագահները բավականին կառուցողական են համարում նրա հետ աշխատանքը և այդ է պատճառը, որ շարունակում են Բ.Սահակյանի հետ բանակցել, այս ամենը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն իրեն չի սպառել, այլև դեռ շատ անելիքներ ունի:

«Այնպես որ, ես որևէ պատճառ չեմ տեսնում, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Բակո Սահակյանը չառաջադրվեր միայն այն պատճառով, ինչ է թե տասը տարի ինքն է ղեկավարում Արցախը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Թևան Պողոսյան. «Երկրի ղեկավարը պետք է վստահություն ունենա հանրության մոտ»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն առաջարկեց հարցը փաստերի տեսանկյունից դիտարկել: Եվ այս առումով իր կարծիքով Արցախի նախագահը պետք է լինի այնպիսի անձնավորություն, ով մեծ հարգանք է վայելում, ունի բանակցային հմտություններ, երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին անվտանգության տեսանկյունից ճիշտ կառավարելու բարձր ունակություն:

«Բացի այդ, իմ կարծիքով Արցախի առաջնորդը պետք է կարողանա նաև ճիշտ հարաբերություններ ձևավորել Հայաստանի իշխանությունների հետ, անկախ այն ամենից, թե ով է իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը, որ վստահություն ունենա իր երկրի հանրության մոտ: Այդ երեք կոմպոնենտները հաշվի առնելով ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քաղաքական ուժերը հաշվի առնելով այդ հանգամանքը, ընտրել են Բակո Սահակյանին: Հարկավոր է հաշվի առնել, թե իմ նշած կետերին բավարարող այլ թեկնածու կա՞ր, թե չկար»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա կարծիքով հաջորդ հարցն այն է, թե հանրությունն ու քաղաքական գործիչներն առհասարակ ինչ են արել, որ այս ընթացքում նշված չափանիշներին բավարարող այլ թեկնածու նույնպես ձևավորվեր Արցախում, որպեսզի թեկնածուները ոչ թե 2–ը լինեին, այլ՝ 20–ը:

Թ. Պողոսյանը նշեց նաև մեկ հանգամանք ևս, որն ըստ նրա նույնպես կարևոր է: հարցն այն է, թե արդյոք առհասարակ որևէ մեկն իրավունքն ունի՞ հեռվում նստած, այդ երկրի համար որևէ բան չանելով, կարծիք հայտնել կամ եզրակացություն անել այնտեղի ներքին կյանքի վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ ամենի մասին կարծիք հայտնելուց առաջ պետք է նախ այդ հարցին պատասխանել:

 

Արա Պապյան. «Չի կարելի մարդկանց անհասկացողի տեղ դնել»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով Արցախը Ադրբեջանին ենթակա չլինելու հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը և հետևաբար չի կարող ժողովրդավարական երկիրը կամ նույնիսկ միավորը լինել բռնատիրության ներքո: Բայց հիմա, երբ Բակո Սահակյանն ընտրվեց անցումային շրջանի նախագահ, սրանով էական նահանջ գրանցվեց ժողովրդավարությունից:

«Ակնհայտ է որ Սահմանադրություն է փոփոխվել մեկ անձի համար: Եվ ով էլ ասի, որ այդ անձը անփոխարինելի է, դա Արցախի համար բացասական բնութագրում է, քանի որ պարզ է դառնում, որ նախագահը չի կարողացել Արցախի մեջ իրավիճակ փոխել, որպեսզի Արցախում արժանի փոխարինողներ ի հայտ գան: Հիշեցնեմ, որ անփոխարինելի մարդիկ չկան»,– ասաց Ա.Պապյանը:

Նրա կարծիքով Հայաստանում Սահմանադրություն փոխելու և պառլամենտական կառավարման ձևին անցնելու ժամանակ բոլորն ասում էին, թե դա է պատերազմող երկրի կառավարման համար ճիշտ և շահեկան, իսկ երբ Արցախի Սահմանադրությունը փոխվեց, նույն մարդիկ սկսեցին 180 աստիճան հակառակն ասել, թե պատերազմող երկրի համար ճիշտ է, որ երկիրը միանձնյա ղեկավարման համակարգ ունենա:

«Փաստորեն պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ սահմանադրությունները փոխել են նախագահներին երրորդ և չորրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն տալու համար»,– ասաց Ա. Պապյանը:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Հայաստանում նստած Արցախին քննադատելուց առաջ նախ պետք է պատասխանել հարցին, թե ինչ է տվյալ անձն առհասարակ արել Արցախի համար, որ նոր միայն կարողանա քննադատել այս կամ այն երևույթը, քաղաքագետն ասաց, որ նման կարծիք արտահայտելուց առաջ պետք է հաշվի առնել, որ անխտիր բոլոր հայաստանաբնակներն, անկախ տեղից ու դիրքից, ամեն օր, ամեն ինչ անում են Արցախի համար:

«Անցյալ տարվա 160 զոհերից տեսեք քանիսն էին հայաստանաբնակներ: Գնացեք Արցախի դիրքեր ու տեսեք, թե քանիսն են հայաստանաբնակներ: Այսինքն, մարդիկ տալիս են իրենց զավակներին, որոնք ծառայում են դիրքերում, տալիս են նրանց արյունը: Բացի այդ, Հայաստանը մոտավորապես 100 մլն դոլարից ավելի գումար է փոխանցում Արցախի բյուջե, միջպետական օգնության տեսքով, իսկ եթե հաշվենք նաև բանակի ծախսերը, ապա ևս մոտավորապես 300– 400 մլն դոլար գումար է ծախսվում Արցախի Հանրապետության վրա: Էլ դրանից ավելի ի՞նչ անենք: Չեմ ասում, որ Արցախի համար բոլորս որոշակի պատժամիջոցների ենք ենթարկվում, շրջափակման պատճառով և այլն: Այնպես որ ասել, թե Հայաստանում նստած, ինչ ենք անում Ղարաբաղի համար, որ կարողանանք տեսակետ հնչեցնել, դա առնվազն բարոյական չէ: Պարզ է չէ՞, որ Հայաստանն ու հայաստանցիներն այդքան բան չանեին, Ղարաբաղն ինքնուրույն 25 օր էլ չէր դիմանա: Եվ չի կարելի մարդկանց դնել անհասկացողի տեղ: Եթե մարդիկ կիրթ են և նրբորեն են այդ մասին արտահայտվում, իսկ հայաստանցի փորձագետների մի մասն էլ վախկոտ են ու վախենում են իրականությունն ասել, դա դեռ չի նշանակում, որ ճշմարտությունն այդպիսին է»,– ասաց Ա. Պապյանը:

Նրա կարծիքով, եթե երկու երկրներում էլ Սահմանադրությունները փոխվեին, բայց գործող նախագահները չդնեին իրենց թեկնածությունները և չմասնակցեին հետագա ընտրություններին, ապա կարելի էր ասել, որ Սահմանադրություն փոխելը սկզբունքի հարց է եղել, բայց երբ նման քայլեր են արվում, ապա պարզ է դառնում, որ սահմանադրությունները փոխվել են երկու նախագահների պաշտոնավարման ժամկետները երկարացնելու նպատակով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը