Բոսթոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Բոսթոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ժամանակ ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործողություններ: Այս մասին տեղ եկացնում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ և Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի և այլոց ստեղծագործողությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն է:
Համերգը հնարավոր է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ: Մուտքն ազատ է լինելու:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



