Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամառային դպրոցն ավարտողներն ավելի լավ կճանաչեն Կոմիտասին ու նրա արվեստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կոմիտասը և հայ երաժշտությունը» խորագրով ամառային դպրոցի նպատակներից է հանրությանը Կոմիտասին հանրամատչելի, ճանաչելի դարձնելը: Հուլիսի 24-ին՝ ամառային դպրոցի բացմանն այս մասին ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, ինչպես նաև ամառային դպրոցը նախաձեռնող Մհեր Նավոյանը: «Վստահ եմ, որ բոլոր ներկաներին Կոմիտասն իր մեծությամբ ու խորությամբ ավելի ճանաչելի կդառնա: Մեր մյուս խնդիրն է, որ մասնագետները, որոնք հանրության մտավոր սերուցքն են՝ անկախ իրենց ոլորտային պատկանելությունից, կրեն այն մտահոգությունները, այն խնդիրների պատասխանատվությունը, որ նեղ մասնագետը կրում է իր ամենօրյա աշխատանքում: Այսինքն՝ եթե ազգային երաժշտության հարցերը դիտարկում ենք ինքնության հարցերի շրջանակում, ապա այն պետք է լինի ոչ միայն երաժշտագետի, այլ հանրության ուսին»,-ասաց Նավոյանը:

«Այս մտահղացումը եղել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտինը: Աշխատել ենք կազմակերպել այնպիսի դասընթաց, որը կհետաքրքրի թե մասնագետներին՝ երաժշտագետներին, թե ոչ մասնագետներին: Կարծում ենք, որ սրանով կնպաստենք նաև միջգիտաճյուղային համակարգի զարգացմանը: Մասնակիցների ընտրությունը կատարվել է՝ ըստ իրենց ուղարկած մոտիվացիոն նամակի: Այժմ ունենք 50 մասնակից, թեև շատերին մերժել ենք: Մասնակիցներ ունենք նաև Ջավախքից, Ռուսաստանից, եկել են նաև ուսանողներ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայից, որոնք միջնադարագետներ են և նպատակ ունեն ուսումնասիրելու հայ երաժշտությունը: Հետաքրքրվել են նաև Ռումինիայից, սակայն տեխնիկական պատճառով այս տարի չեն դիմել»,-ասաց  թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ու հավելեց, որ Կոմիտասի գործունեության տարբեր ոլորտներն ընդգրկել են ամառային դպրոցի՝ որպես առանձին առարկաներ: Աշխատել են ընդգրկել բոլոր ուղղությունները՝ մասնավորապես ֆոլկլորային, հոգևոր երաժշտությունը:

Ծրագրին դիմել են նաև բժիշկներ, իրավաբաններ, որը, ինչպես Տաթևիկ Շախկուլյանն է ասում՝ զարմանալի է եղել, սակայն ընդունել են, քանի որ մոտիվացիոն նամակները համոզիչ են եղել:

Ծրագրի մասնակից Վարդգես Մովսիսյանը մասնագիտությամբ բժիշկ է: Նրա խոսքով՝ երաժշտությունը թեթևացնում է աշխատանքը, երբեմն նույնիսկ ընդմիջումներին են երգում Կոմիտաս: Ծրագրին մասնակցելու հիմնական նպատակն է Կոմիտասի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալը: «Դպրոցական դասագրքերով ընդամենը սովորել ենք, որ Կոմիտասը ծնվել էր 1869 թվականին կոշկակարի ընտանիքում, ով շատ էր սիրում երգել: Իմ տեղեկություններն այդքան էին նրա մասին, և նրա մասին ավելին իմանալու ցանկությունս ստիպեց գրանցվել և մի փոքր կտրվել բժշկական առօրյայից»,-ասաց նա:

Ծրագրով նախատեսված են հայ երաժշտության պատմություն, հայ միջնադարյան երաժշտություն, հայ երաժշտական ֆոլկլոր, Կոմիտաս բաժինները: Դասավանդելու են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Մհեր Նավոյանը, Աննա Արևշատյանը, Մարիաննա Տիգրանյանը, Լուսինե Սահակյանը: Ամառային դպրոցը կտևի մեկ շաբաթ՝ հուլիսի 24-30-ը: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայական:

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՄենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում