Թուրքիայում PKK-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Թունջելի (Դերսիմ)-Էրզինջան (Երզնկա) ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները նոր գործողություն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները 500 կիլոգրամ պայթուցիկ են գործի դրել ճանապարհով թուրքական զինուժի զրահամեքենայի անցնելու ժամանակ: Որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ռազմական ուղղաթիռներ և զինվորական ուժ, որոնք փորձել են չեզոքացնել քուրդ զինյալներին: Գործողությունները շարունակվում են:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



