Մայքլ Ֆելպսն ընդդեմ շնաձկան. հաղթել է գիշատիչը
ՍՊՈՐՏՕլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, խաղերի պատմության մեջ ամենատիտղոսակիր Մայքլ Ֆելպսը մրցել է շնաձկան հետ:
Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, մրցումը կազմակերպվել ու նկարահանումն արվել է Discovery հեռուստաընկերության «Shark week» հաղորդաշարի համար:
Ֆելպսը մրցել է շնաձկան հետ Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում: 100 մետր տարածությունը սպիտակ շնաձուկը հաղթահարել է 36,1 վայրկյանում: Օլիմպիական չեմպիոնը հետ է մնացել միայն 2 վայրկյանով: Մրցությունն անցել է բաց ծովում, սակայն նրանք ջրում չեն եղել միաժամանակ:
Ամերիկացի լողորդը կարիերան ավարտեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ֆելպսը օլիմպիական 23 ոսկե մեդալ ունի (ընդհանուր 28 մեդալ, երեք արծաթ, 2 բրոնզ):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



