Իրանը եւ Իրաքը կհամագործակցեն ընդդեմ ահաբեկչության ու ծայրահեղականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը եւ Իրաքը հայտարարություն են ստորագրել ռազմական համագործակցության խորացման եւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի մասին, փոխանցում է Reuters-ը:
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի եւ Իրաքի պաշտպանության նախարարներ Հոսեյն Դեղհանը եւ Իրֆան ալ Հիյալին:
«Հուշագրի դրույթների թվում է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, սահմանային անվտանգության, կրթական, լոգիստիկ, տեխնիկական եւ ռազմական աջակցության ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- հայտնում է IRNA-ն:
Իրանի եւ Իրաքի հարաբերությունները բարելավվել են Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մտահոգություն է հայտնել Սիրիայում, Եմենում եւ Իրաքում Իրանի աճող ազդեցությամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



