Ութ ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել Տեխասում բեռնատարի կցասայլի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւթ մարդու, այդ թվում երկու երեխայի մարմին է հայտնաբերվել ներգաղթյալներ տեղափոխող բեռնատարի կցասայլում՝ Տեխաս նահանգի հարավում: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ բեռնատարում եղել է 38 ներգաղթյալ, նրանցից 20-ը հոսպիտալացվել է: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել խանութից ստացած զանգից հետո, որի կողքը կայանած է եղել տրանսպորտային միջոցը:
Նշվում է, որ չնայած տարածքում գրանցված չափազանց բարձր ջերմաստիճաններին՝ բեռնատարը չուներ օդորակման համակարգ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



