Չադի մայրաքաղաքում պայթյունից 30 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 30 մարդ է վիրավորվել Չադի մայրաքաղաք Նջամենեում որոտացած պայթյունների հետեւանքով։ Պայթյունները որոտացել են ոստիկանության գլխավոր կոմիսարիատի եւ ոստիկանական ակադեմիայի առջեւ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոստիկանական ակադեմիայի մոտ որոտացած պայթյունից զոհվել է 20, իսկ կոմիսարիատի մոտ՝ մոտ 10 մարդ։ Զոհերի թվում կան ինչպես ոստիկաններ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չադի բանակը փետրվարի սկզբից Նիգերիայի եւ Նիգերի ԶՈւ հետ համատեղ հատուկ գործողություններ է իրականացնում «Բոկո Հարամի» գրոհայինների ոչնչացման ուղղությամբ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



