Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արեւելյան Երուսաղեմում բռնությունը եւ կողմերին կոչ արել չխզել կապերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հորդանան գետի Արեւմտյան ափին բռնությունը եւ Իսրայելին ու պաղեստինցիների կոչ է արել չխզել կապերը: Այս մասինն ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կողմերին կոչ ենք անում ներդրում ունենալ լարվածության թուլացման գործում եւ խոսք չտալ նրանց, ովքեր բռնության կոչ են անում կամ համաձայնում են դրա հետ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարկավոր է չխզել երկխոսությունը եւ խնդրին լուծում գտնել, որը, Տաճարի լեռան վրա ստատուս-քվոյի ապահովման պայմաններում, կբավարարի բոլոր կողմերի անվտանգության պահանջներին եւ հաշվի կառնի երեք կրոնների համար սուրբ վայրերի նշանակությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



