Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: Հայաստանում հուլիսի 23-27-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



