Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը:
«Նրա գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն»,- ասել է Գրիցակը: Նա նաև նշել է, որ ներկայումս Ագեևը գտնվում է Ստարբելս քաղաքում և հանդիպել է մոր հետ:
Ուկրաինական կողմը պնդում է, որ ձերբակալված Ագեևը Լուգանսկում եղել է պայմանագրային ծառայող, իսկ ռուսական կողմը նշում է, որ նա երբեք պայմանագրային հիմունքներով չի ծառայել ՌԴ զինված ուժերում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



