Վրաստանում սելֆի անելու փորձի ժամանակ զբոսաշրջիկ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում սելֆի անելու փորձի ժամանակ իսրայելցի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկը փորձել է սելֆի անել Տրուսոյի կիրճում՝ կանգնելով գազամուղի վրա: Նա սայթաքել և ընկել է գետի մեջ:
Նշվում է, որ մի քանի ժամ տևած որոնումներից հետո փրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկի մարմինը՝ անկումից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղի ունեցածի փաստով Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշության հետևանքով կյանքի կորուստ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



