Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծիրանի օգտակար հատկությունները

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Հայտնի է, որ Ք.ա. 3-րդ հազարամյակի կեսերին Աքքադի արքա Սարգոնն արշավել է դեպի Կապադովկիա և Հայաստան, որտեղից որպես ավար` տարել է պտղատու ծառեր և զարդաբույսեր։ Դրանց թվում` նաև Hashuru, tittus, salluru, sirdu և այլն։ Առաջին երեքը նույնացվել են խնձորենու, թզենու (որոշ վարկածներով` թթենու) և սոսու կամ նույն ինքը` սպիտակ կաղամախու հետ։ Ծիրանենու մասին հոդվածում «Հայաստանի հրաշալիքները» գրքի հեղինակները կարծիք են հայտնում, որ ծիրդուն` դա ծիրանն է։ Նիկողայոս Ադոնցը գրել է, որ sirdu-ն հիշատակվում է Աստվածաշնչի հունարեն թարգմանությունում (Եսայի, Ե-13)։ Հին Միջագետքում ծիրանն անվանել են նաև «արմանու»։ Կան բոլոր հիմքերը պնդելու, որ հնագույն Աքքադում Հայաստանը համարվել է ծիրանի երկիր։ Ծիրանենին և դեղձենին պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։ Դեղձենու հայրենիքը Չինաստանն է, այստեղ հանդիպում է բույսի բոլոր` թվով 6 բնության մեջ պահպանված տեսակները։ Ծիրանենին մեր օրերին հանդիպում է Չինաստանում, Կորեայում, Հեռավոր Արևելքում, Տիբեթում և Հիմալայներում, Միջին Ասիայում, Դաղստանում։ Կազմում է անտառակներ, աճում է փոքր խմբերով կամ միայնակ։ Համարվում է, որ բնության մեջ գոյություն ունեն ծիրանենու 8 տեսակներ, որոնք տարբերվում են տեսքով (ծառ կամ թուփ), բարձրությամբ, պտղի չափերով և համով, կորիզի դառնությամբ, բնափայտի որակով և այլն։ ՀՀ ուշ քարեդարյան հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ։ Ք.հ. առաջին դարում (68-72թթ.) դեպի Պոնտոս և Հայաստան են արշավել հռոմեացիները։ Զորավար Լուկուլոսը որպես ավար տարել է իր երկրում անհայտ բազմաթիվ բույսերի տնկիներ, սերմեր և Պոնտոսի արքա Միհրդատի կազմած` դրանց բուժիչ հատկությունների նկարագրությունը։ Հռոմում ծիրանը կոչվեց Հայկական սալոր (Prunus Armeniaca)։ Հավանաբար հին աշխարհում կարծել են, որ միակորիզ պտուղներ տվող որոշ ծառատեսակներ ունեն երկնային ծագում։ Ըստ չինական առասպելի` դեղձը մարդկանց է նվիրել Երկնքի աստված Էնլիլը, իսկ Մ. Կաղանկատվացին նշել է, որ Քրիստոսը համբարձվել է Գեթսեմանի այգուց ութ հարյուր աստիճան վեր գտնվող` Ձիթենյաց լեռան վրայից։ Հնարավոր է, որ ծիրանը բարդ բառ է. «ծիր» և «ան» արմատներով. ծիր=Ծիր Կաթին=Դարմանագողի ճանապարհ=Արահետ (ուղղություն), ան=ծնունդ=պտուղ, ծիրան =ծիրի ծնունդ կամ ծիրի պտուղ։ Ոչ մի ազգ չի տվել այս ոսկեփայլ պտղին նման դիպուկ անվանում, թեև հին աշխարհում կարծել են, որ ծիրանենու պտղում արեգակնային զորություն է պարունակվում, ինչի մասին գրել է Հիպոկրատը։ Միջնադարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ամենալավ ծիրանը աճում է Հայաստանում»։

Այո, ծիրանն իրավամբ մեծարվել է հայ մարդու շուրթերով. Շնորհակալ ծիրանենին կարծես իր մեջ է կուտակել հայ պանդուխտի թախիծը և կարոտը, հայոց հայրենիքին պատուհասած փորձությունները, ինչն արտահայտում է բնափայտից պատրաստված մեր ազգային նվագարանի` դուդուկի (ծիրանափող) քնարական մեղեդիներով։ Ծիրանենու բացառիկության մասին գրել է նաև Խ. Աբովյանը։ 1840թ. Նոյ Նահապետի իջևանատեղի համարվող հայաբնակ Ակոռի գյուղը և այգիները գետնին են հավասարվել ուժգին երկրաշարժի հետևանքով։ Երեք տարի անց Աբովյանը ուղեկցում է եվրոպացի ճանապարհորդներին դեպի Արարատ լեռը։ Արշավի մասնակիցներին մեծագույն զարմանք և հուզմունք է պատճառում այն հանգամանքը, որ գյուղի մոտակայքում պահպանվել էին թվով 13 ծիրանենիներ, ինչն իրավամբ որպես երկնային նախախնամության նշան է մեկնաբանվել։ Անցյալ դարի 70-ականների սկզբում հարևան երկրներից մեկի գիտնականները փորձել են ապացուցել, որ ծիրանը չի կարող համարվել հայկական ծագում ունեցող պտուղ։ Առաջարկը, իհարկե, հերքվել է մասնագետների կողմից, սակայն առիթ է հանդիսացել լայնածավալ գիտափորձ կատարելու, որի համար պահանջվել է մոտ 16 տարի։ Տարբեր բնօրրաններից վերցված ծիրանենու պահպանված տեսակները խաչաձևել են։ Ծիրանենու հայկական տեսակները ճանաչվել են` որպես գենետիկորեն ավելի կատարյալ և հետևաբար` հին։

Ծիրանենու օգտակար հատկությունները

Բուժիչ հատկություններ ունեն ոչ միայն ծիրանենու ծաղիկը, պտուղը, սերմը, խեժը, այլ նաև ծառի էներգետիկ դաշտը։ Ազդեցությունը նման է կաղնուն կամ հաճարենուն։ Խորհուրդ է տրվում մինչև ծիրանենուն մոտենալը պարպել օրվա ընթացքում կուտակված բացասական էներգիան կամ կաղամախու, նույն ինքը` դողդոջուն բարդու մոտ։ Շնորհակալ ծիրանենին կհաղորդի ձեզ դրական էներգիա, կբազմապատկի ֆիզիկական և հոգևոր ուժերը։ Ծիրանենու էներգետիկ դաշտը գերիշխող է և ուժեղ, իսկ ծառի նուրբ բուրմունքն ունի բարերար ազդեցություն թոքերի և շնչուղիների վրա։ Առաջին հայացքից թվում է, թե ծիրանի պտղի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները վաղուց ի վեր հայտնի են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են և ի հայտ են գալիս նոր բացահայտումներ։ Ծիրանենու հայաստանյան տեսակներից առավել հարգի է «Երևանի (շալախ)» տեսակը, որի պտղի լուսավոր կողմն ունի վարդագույն երանգ. երբեմն մեկ պտղի վրա ի հայտ են գալիս (ըստ հերթականության) կարմիր-կապտականաչավուն-դեղնավուն երանգները։ Երևանին պարունակում է մոտ 11,3 տոկոս շաքար, հիմնականում` սախարոզա, և 0,63 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, գինու, սալիցիլի), 0,8 տոկոս նուրբ բջջանք, օսլա, ինուլին։ Ծիրանի հայկական տեսակները հարուստ են հանքային աղերով, երևի թե կուտակում են մեր լեռնաշխարհի ողջ հարստությունը։ Հնագույն տեսակներից են խոսրովենին և սաթենին, որոնց կորիզները նույնպես հեշտությամբ են անջատվում պտղից և քաղցրահամ են։ Սաթենու պտուղն ավելի քաղցր է (14 տոկոս), բայց սակավ բուրավետ և հյութալի։ Այս տեսակից պատրաստված չրի շաքարայնությունը հասնում է 40-50 տոկոսի։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 1,9 մգ ենթավիտամին A, որն ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը (1 մգ վիտամին A)։ Զգուշացում։ Վահանագեղձի հիպոտիրեոզ հիվանդության դեպքում ծիրանի A վիտամինը վատ է յուրացվում։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։ Կոբալտը հիմնականում կենտրոնացված է վահանագեղձում, սակավության դեպքում մեծ է էնդեմիկ խպիպի առաջացման վտանգը։ Կոբալտի և B12 վիտամինի սակավության դեպքում կարող է զարգանալ չարորակ անեմիա, ստոմատիտ, ճաղատություն։ Գիտական բժշկությունը հատկապես կարևորում է ծիրանենու պտղի արյունաստեղծ ազդեցությունը։ Հայտնի է, որ սննդի հետ ստացվող մեկ օրվա երկաթի պահանջարկը կանանց համար 20 մգ է, իսկ տղամարդկանց բավարար է 10 մգ-ն։ 100 գ ծիրանի արյունաստեղծ ազդեցությունը հավասարազոր է 250 գ տավարի լյարդին (30 մգ և ավելի երկաթ և այն էլ հեմային` հեշտ յուրացվող)։ Ծիրանի այս հատկությունը բացառիկ է։ Ի դեպ, բուսական սննդի մեջ պարունակվող երկաթն ավելի լավ է յուրացվում, եթե ուտեք առավոտյան և ցերեկային ժամերին։ Երկաթի յուրացմանը նպաստում են ֆոլիաթթուն, կոբալտը և պղինձը (0,14 մգ` 100 գ հումքի մեջ, 1 օրվա պահանջարկը 2 մգ է)։ Երկաթի յուրացմանը խոչընդոտում են կալցիումի և ֆոսֆորի աղերի կուտակումները։ Կալցիումի յուրացմանը նպաստում է իշառվույտի թուրմը. Կես թ/գ չոր հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 10-15 օր։ Պահպանեք չափաբաժինը, իշառվույտը հեղուկացնում է արյունը։ Ծիրանի պտղում պարունակվող երկաթը հեշտությամբ կլանում է թթվածինը, որը տարածվում է օրգանիզմում արյան միջոցով։ Ծիրանն ունի հակաօքսիդանտ հատկություն, պարունակում է կվերցետին, իզոկվերցետին, լիկոպին։ Ծիրանի հյութն ունի միզամուղ, լեղամուղ, հակավարակային, թույլ լուծողական, ջերմիջեցնող, ծարավը հագեցնող և հակաուռուցքային հատկություն։ Վերջին տարիներին պարզվել է, որ մաղադանոսն ուժեղացնում է ծիրանի (և այլ կվերցետին պարունակող բույսերի) հակաուռուցքային հատկությունը: Խառնեք ծիրանի և մաղադանոսի հյութերը (20։1), խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Բուժական նպատակով պետք է խմել թարմ հյութը։ Այն հրաշալի միջոց է գարնանը նկատվող վիտամինների պակասը լրացնելու համար։ Ծիրանը պարունակում է արծաթ, որը կարող է օգտակար լինել միայն թարմ հյութի մեջ։ Արծաթի իոններ պարունակող լուծույթները պետք է պահել մութ տեղում։ Ծիրանի չիրը և հյութը խորհուրդ են տրվում հղիներին։ 100 գ պտղամիսը պարունակում է 305 մգ կալիում (1 օրվա պահանջարկը 1,5-2 գ է) և 30 մգ նատրիում։ 305։30 փոխհարաբերակցությունը բարենպաստ է օրգանիզմում աղերի և հեղուկի բալանսը կարգավորելու համար։ Տեսողությունը լավացնող. Խմեք 50-ական մլ թարմ հյութ` օրը 3 անգամ, 1-2 ամիս։ Սրտանոթային համակարգի և երիկամների հիվանդություններ. Խմեք 100-ական մլ ծիրանի հյութ` օրը 3-4 անգամ։ Ծիրանի պտուղը, հյութը, չիրը նպաստում են այտուցների վերացմանը։ Ոտքերի այտուցվածություն. 50 գ չիրը (առանց կորիզի) 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, 14-20 օր։ Ազդեցիկ միջոց է։ Առիթմիա. Կերեք 1-2 պտուղ` օրը 3-4 անգամ, կամ խմեք չրի թուրմը։ Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։ Ծիրանի մեջ պարունակվող բջջանքը կլանում և հեռացնում է օրգանիզմից թույները, ինուլինը նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։ Թարմ ծիրանը և չիրը կանխարգելում են դիսբակտերիոզի զարգացումը։ Պտղամսում պարունակվող ռուտինն ուժեղացնում է C վիտամինի օգտակար ազդեցությունը, այս երկու նյութերի բարենպաստ փոխհարաբերակցությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, լավացնում է հիշողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը։ Ծիրանն ունի հիպոտենզիվ հատկություն։ Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս խմել ծիրանի հյութը և չրի եփուկը դաշտանադադարի շրջանում, շագանակագեղձի բորբոքման և ադենոմայի, օրգանիզմի հյուծվածության, հիպերտոնիայի, դիսբակտերիոզի, անեմիայի դեպքում։ Ծիրանը կանխարգելում է լյարդի ճարպակալումը և վերականգնում բջիջները։ Նիհարեցնող. Մանրացրեք կամ աղացեք 300 գ չիր, լցրեք 500 մլ բլենդերով հարած ծիրանի մեջ, պահեք հով, մութ տեղում։ Կերեք 200-ական գ` օրը 4 անգամ, ուրիշ ոչինչ չուտեք։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ 300 գ չրի էներգետիկ արժեքը մոտ 900 կկալ է, իսկ թարմ ծիրանինը` 230 կկալ է (5×46)։ Նման բեռնաթափման ռեժիմը չի առաջացնում սթրեսային վիճակ, քանի որ չիրը և հյութը (բջջանքի հետ) պարունակում են բավարար քանակի օգտակար նյութեր։ Երկարակյացների ցեղախումբը Մոտ 50 տարի առաջ Հիմալայներում` ծովի մակերեսից 4000 մ բարձրության վրա` հայտնաբերվել են մարդիկ, որոնց սննդակարգի հիմնական մասը բաղկացած է ծիրանենու տված բարիքներից։ Ցեղախմբի կյանքի միջին տևողությունը 90-100 տարի է և ավելի։ Այստեղ անծանոթ են ժամանակակից մարդկության կյանքի տևողությունը կրճատող հիվանդություններին։ Կարծես ինքը` բնությունը, կատարել է մի գիտափորձ, որը շատ բան է մեզ հուշում։ Հավանաբար ծիրանենու ծառի տված բարիքներում օպտիմալ ձևով բալանսավորված են մարդուն անհրաժեշտ նյութերը։ Ս. Զիգանշինի երիտասարդացնող մեթոդը Զիգանշինի մեթոդը հիմնված է սովաբուժության վրա։ Օրգանիզմը մինիմալ քանակի վիտամիններով և մակրո և միկրոտարրերով ապահովելու համար բժիշկն օգտագործում է օրը 5-7 հատ ծիրանի չրի թուրմ, մեկ ատամիկ մանր կտրատած սխտոր, մեկ նարինջ և 1 թ/գ ծովակաղամբ։ Հայտնի գրող Լեոնիդ Անիկեևը պատմում է. «74 տարեկանում ես ազատվեցի 40 կգ ավելորդ քաշից, այրուցքից, ստենոկարդիայից, առիթմիայից։ Առաջ ճնշումս 250 էր, իսկ ոտքերիս ցավը թույլ չէր տալիս քայլել նույնիսկ 50 մ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TV