Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ռուսական ավիացիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը' Սանաֆի ան Նասրը:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Գործակալությունն իր հերթին հղում է կատարում Սիրիայում «Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ջեբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը հրապարակել է խոցված մեքենայի լուսանկարը և Սանաֆի ան Նասրի մահվան տեղեկատվությունը:
Սանաֆի ան Նասրը ծնվել է Սաուդյան Արաբիայում: Նա ղեկավարել է «Ալ Քաիդա»-ի այսպես կոչված «հաղթանակի հանձնաժողովը», որը պատասխանատու է ահաբեկչական խմբավորման ռազմավարության և քաղաքականության համար:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



