Թբիլիսի ճահճացած գազանանոցից սատկած կենդանի են հանել. աղետի հետևանքների վերացմանը մասնակցում են նաև կամավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները դեռ շարունակում են վերացնել ոչ միայն պատկան մարմինները, այլ նաև բազմաթիվ կամավորներ:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Թբիլիսիից, գազանանոցի տարածքում այսօր շարունակվող փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ սատկած կենդանի: Տարածքում գոյացած ճահիճը դեռ վերացնել չի հաջողվում և հավանականությունը, որ դեռ սատկած կենդանիներ կհայտնաբերվեն, փրկարարները մեծ են գնահատում:
Բազմաթիվ երիտասարդներ բահերով մասնակցում են աղետի գոտու մաքրման աշխատանքներին: Նրանց են միացել նաև հայ երիտասարդներ:
Տարբեր խմբեր էլ իրենց նախաձեռնությամբ զուգահեռ հաց, ջուր և այլ մթերքներ են բաժանում աշխատողներին և կամավորներին:
Մաքրման աշխատանքներն ընթանում են Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարիմանիայի անմիջական վերահսկողությամբ:



