Թուրքիան խոցելու է երկրի օդային տարածքը խախտող ինքնաթիռները. Դավութօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը խոցելու են ինքնաթիռները, եթե դրանք խախտեն երկրի օդային տարածքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է lifenews-ը:
«Երեկ մենք կործանել ենք անօդաչու թռչող սարք: Եթե դա լիներ ինքնաթիռ, ապա մենք կվարվեինք նույն կերպ»,- ասել է նա: «Մեր քաղաքականությունը հայտնի է: Մեր սահմանները խախտելու դեպքում մեզնից անպայման պատասխան կստանան»,- նշել է վարչապետը:
Ուրբաթ օրը գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ թուրքական ավիացիան կործանել է երկրի օդային տարածք մտած անհայտ անօդաչու սարք:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



