Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել՝ նույն պատրվակով՝ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար, որին Անկարան պատասխանատու է համարում անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլում 168 մարդու կալանավորելու օրդեր է տրվել, ձերբակալվել են 115-ը։ Անկարայում տրվել է 159 մարդու կալանավորման օրդեր։
Կասկածյալներից են Անտառային ու ջրային տնտեսության նախարարության 20 աշխատակիցներ, 34 լրագրողներ, որոնք աշխատել են Zaman, Taraf, Cihan, Nokta պարբերականներում, որոնք բոլորն էլ փակվել են իշխանությունների կարգադրությամբ։
Անկարայում գլխավոր դատախազությունը կարգադրել է կալանավորել 105 նախկին ոստիկանների՝ 13 տարբեր նահանգներում։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



