Բարաք Օբաման հրահանգել է սկսել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է սկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը` իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների համաձայն: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հուշագրում:
ԱՄՆ ղեկավարը Պետդեպարտամենտի ղեկավարներին, առևտրի, ֆինանսների և էներգետիկայի նախարարներին պաշտոնապես հանձնարարել է անցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի պարտավորությունների իրականացմանը:
Այսպիսով, հոկտեմբերի 18-ից սկսվում է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացումը, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարման փաստը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



