Տարեց ռուս զույգի սիրառատ լուսանկարները գրավել են համացանցի օգտատերերի ուշադրությունը (Լուսանկարներ)
ԼԱՅՖՄեզնից շատերը հետևում են համացանցում հայտնվող պատմություններին և ֆոտոշարքերին, որոնք ներկայացնում են տարբեր երկրներում բնակվող մարդկանց կյանքը, նախասիրությունները և հարաբերությունները:
Այսպես, ռուս լուսանկարիչ Իրինա Նեդյալկովան ֆոտոշարք է հեղինակել՝ պատկերելով տարեց զույգի ջերմ և սիրալիր հարաբերությունների պատմությունը: Նեդյալկովան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է աշխատանքները, և դրանք անմիջապես տարածվել են համացանցում՝ գրավելով օգտատերերի սրտերը:
Ֆոտոշարքում պատկերված տարեց զույգն այնքան ներդաշնակ և համահունչ է, որ գեղեցկությունից բացի լուսանկարներն արտահայտում են ամուսինների մտերմությունը և ամուր կապը:
Ստորև ներկայացնում ենք իսկական սիրո և երկարատև հարաբերությունների գոյությունն ապացուցող զույգի լուսանկարները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:








