Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում է կատարել. հարուցվել է քրգործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից,  2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ: Նշված ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:

Սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիս ամսվա սկզբին իր հորեղբոր որդուն՝ Վ. Խ-ին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված պահաբաժնից ևս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Վեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից» Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են Եկեղեցու դեմ պետական ճնշման վտանգավոր ուղին Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ ինչպես նրան ուղղել հարցերՈւժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա ՂահրամանյանԿուսակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը անտեսելու մեջ․ «Գլուխները ավազի մեջ են թաքցնում» Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե ՀովհաննիսյանՆարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը Հերքում17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածԻնչ ուտել ցածր հեմոգլոբին ունենալու դեպքում. երկաթի վերականգնում փորձված մեթոդներովԿինը ծննդաբերել է խցանումների մեջ հայտնված մեքենայումՈսկու գները կրկին գերազանցել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշըԳրիգորի Լեպսն ու Ավրորա Կիբան բաժանվել են ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ճանապարհի համար աղոթք Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է Հայաստանի թիմի խաղացողների հետ ձեռքսեղմումից․ «Матч ТВ»Ուշադրություն վարորդներինԻրաքի խորհրդարանը երեքշաբթի կընտրի երկրի նախագահին․ նոր վարչապետ կդառնա Նուրի ալ-ՄալիկինԿարճաժամկետ սննդակարգը վարսակի հիման վրա բարելավում է խոլեստերինի մակարդակը եւ մետաբոլիզմը. Nature CommunicationsԻրանը երեք ամսով փակել է իր օդային տարածքը. «Дневник иранского журналиста» Թրամփը ՌԴ այցելելու հրավեր ունի, որը ստացել է դեռ Անքորիջում․ Ռյաբկով Ուիթքոֆը Պուտինի թարգմանչին անվանել է «լեգենդ՝ Երկրի լավագույն ձայնով» Հարավային Կորեայի նախկին վարչապետը վախճանվել է Վիետնամում գործնական ուղևորության ժամանակԱլիևի հայտարարությունը Հայաստանի տարանցիկ ուղու մասին քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները. ՍաակաշվիլիԲերանի խոռոչի մանրէները և ճարպակալումը. նշվել է նյութափոխանակության վրա ազդող անսպասելի գործոնըՀազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանՀայազգի հայտնի երգիչ Անդիի սրտառուչ գրառումը՝ Իրանի ցույցերի զոհերի առթիվԱլի Խամենեին տեղափոխվել է ստորգետնյա բունկերԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան ՍաղաթելյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0«Մեր երեխաների ուղեղները չեն վաճառվում»: Մակրոնն արագացնում է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համարՀռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման համարLouis Vuitton-ը աճուրդի է հանել յուրօրինակ ֆուտբոլային ժամացույց Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն մտադիր չեն որևէ բան քննարկել Կայա Կալասի հետ. Պեսկով Իրաքը պատրաստվում է դատական կարգով հետապնդել Սիրիայից տեղափոխվող ԻԳԻԼ-ի զինյալներինԶինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ Իսրայելը 2025 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 29 միլիարդ դոլար. TOI Աշխարհի ամենամեծ քիմիական BASF կոնցեռնը ԳԴՀ-ից փոխհատուցում է ստացել՝ ՌԴ-ում կորուստների համար«Ատլետիկոն» տանը հաղթեց «Մալյորկային»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական Հրդեհ՝ Փոքր Այրում գյուղում Հունգարիային չես կարող վախեցնել, Բուդապեշտը չի զիջի ճնշումներին կամ սպառնալիքներին. ՕրբանԼուկաշենկոյի սպիտակ շպիցին ավելի շատ իրավունքներ են տրվել, քան Բելառուսի ժողովրդին. ԶելենսկիՀազարավոր ճապոնացիներ հավաքվել են հրաժեշտ տալու պանդաներին