Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումը:!

Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձեւավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, եւ արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված«Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը եւ բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:

Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանն ու անելիքներին: 

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է