Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երևան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաև անվճար այցեր են կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների և բարեգործական ծրագրերի մասնակիցների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



