Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որպեսզի մարդիկ տարբերեն իրական իրողությունը Հ1–յան իրողությունից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, Դուք հայտարարեցիք, որ Ձեր խմբակցությունը նպատակ ունի Ազգային ժողովում հանդես գալ ԵՏՄ–ից մեր երկրի դուրս գալու առաջարկով: Ուժի մե՞ջ է այդ որոշումը:

– Դաշինքում քննարկվում է այդ հարցը: Բայց դեռևս վերջնական որոշում չունենք: Եվ հիշեցնեմ, որ դաշինքում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

– Իսկ ին՞չ եք կարծում` Ազգային ժողովում կանցնի՞ ձեր առաջարկությունը, եթե այն անեք: Դրան ինչպե՞ս կվերաբերվեն մյուս կուսակցություններից Ազգային ժողովի ձեր գործընկերները:

– Չեմ կարող ասել: Պարզապես պետք է տեսնենք, թե ԵՏՄ մտնելու հարցում ինչպիսի դիրքորոշում են ցուցաբերել մյուս այդ քաղաքական ուժերը: Հիշենք, որ ընդամենը յոթ պատգամավոր դեմ քվեարկեց այդ նախագծին: Նրանցից մի մասն էլ «Ելք» խմբակցությունից էին:

– Այդ դեպքում դա իմիտացիոն գործընթաց չի՞ լինելու, երբ կանխավ հայտնի է, որ այն չի անցնելու:

– Դա լրջագույն քայլ է լինելու քաղաքական ուժի համար, որն իր դիրքորոշումն է արտահայտում պետության ճակատագրի վերաբերյալ:

– Իսկ ի՞նչ եք կարծում` ժողովրդի մոտ դա ինչպե՞ս կընդունվի: Որովհետև մեր ժողովուրդը չափազանց ռուսասեր է, անգամ` անտրամաբանական ռուսասեր:

– Դա միֆ է:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետև անգամ առօրյա շփումներից հասկանում ես, որ, իրոք, կա զանգված, որը Հանրապետական կուսակցության քարոզչության ազդեցության տակ մտածում է, թե առանց Ռուսաստանի մեր ժողովուրդը կորած է: Եվ դա այն զանգվածն է, հավանաբար, որն ընտրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Բայց Հայաստանում կան նաև համարժեք մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր պարզ պատկերացնում են իրավիճակը: Եվ այս մարդիկ տեսան, թե հենց վերջին իրադարձությունների ժամանակ ինչքանով ոտնահարվեցին Հայաստանի շահերը Ռուսաստանի կողմից, անգամ ստորացվեց մեր երկիրը: Իսկ ամենաթարմ դեպքն էլ այն է, երբ վերջերս վարորդական իրրավունքի պատրվակի տակ փաստորեն ռուսաց լեզուն պարտադրվում է մեր երկրին որպես երկրորդ պետական լեզու:

Եվ փաստորեն իրավիճակն այսպիսին է` մենք անդամ ենք մի կառույցի, որտեղ մեզ հետ հաշվի չեն նստում, մեր շահերն այդ կառույցի մեջ հաշվի չեն առնվում: Եվ այդ կառույցի մեջ ընդգրկվելով, դեռևս ոչինչ չենք շահել` ի հակադրություն խոստումների, որ մեզ համար այդ կառույցը շահեկան է լինելու:

– Իսկ եթե նկատի ունենանք, որ մեր տնտեսությունն ադապտացված է ռուսական շուկայի՞ն…

– Ռուսական շուկային ադապտացված լինելու հանգամանքը բացարձակապես կապ չունի ԵՏՄ–ին մեր անդամակցության հետ: Ռուսական շուկան մինչև այդ էլ մեզ համար մատչելի էր: Եվ մենք այդ պոտենցիալը չէինք օգտագործում ինչպես հարկն էր:

Ընդ որում, նույն ԵՏՄ–ի պայմանավորվածության շրջանակներից դուրս, մենք ունենք այսօր բոլորովին այլ իրողություններ: Կոնկրետ ներկրողներ կան Հայաստանում, կան փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, ովքեր լուրջ խոչընդոտների են հանդիպում տարբեր տեսակի սարքավորումների ներկրման հարցերում:

Կան գործարարներ, ովքեր ցանկանում են Հայաստանից արտահանում կատարել ԵՏՄ երկրներ, կրկին հանդիպում են տարատեսակ խոչընդոտների: Ընդ որում, և՛ օրինական բնույթի խոչընդոտների, և՛ ապօրինի խոչընդոտների:

Կամ տարատեսակ դեմպինգի քաղաքականություն է վարվում մեր արտադրանքների նկատմամբ:

Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակները, որ ավելացել են, գյուղատնտեսական մթերքներն են: Դա էլ պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով. բերքը շատ եղավ: Նաև դրան նպաստեցին այլ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Եվ այսքանով ասել, որ տնտեսական հարաբերությունները խորացել են, աբսուրդ կլինի պարզապես:

– Հիմա գանք ամենակարևորին. իսկ մեր երկրի անվտանգության հարցին ինչպե՞ս նայենք:

– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ մտնելը բացարձակապես որևէ կերպ չի ազդում մեր անվտանգության մակարդակի բարձրացման վրա: ԵՏՄ անդամ մեր ռազմավարական գործընկեր երկիրը զենք է մատակարարում մեր հակառակորդին: Այն դեպքում, երբ հստակ է, թե այդ զենքն ում դեմ պետք է աշխատի: Հասկանալի է, որ Ադրբեջանը եթե հարձակողական զենք է գնում մեր ռազմավարական գործընկերոջից, ուղղելու է մեր դեմ:

Եվ այս իրողությունն ուրիշ ինչ–ինչ անունով կոչել, բիզնես համարել, կամ չգիտեմ թե` ինչ, ուղղակի անմտություն է ու անհեռատեսություն:

Ի վերջո, հասկանալի է, չէ՞, որ եթե այդ զենքը մի օր կրակի, հայ զինվորներ են զոհվելու:

– Եվ, հավանաբար, ցանկալի է, որ այդ գիտակցությունն ավելի զանգվածային դառնա մեր հասարակության մոտ:

– Ամեն օր այդ մասին խոսելով` փորձում ենք տվյալ գիտակցությունը տարածել, որպեսզի մարդիկ հասկանան ու տարբերեն իրական իրողությունը Հ1–յան իրողությունից:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար