Մեկ օրում ռուսաստանյան օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ 51 օբյեկտի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին օրվա ընթացքում Սիրայում ռուսաստանյան օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հմեյմիմ» օդակայանից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել` 60 հարված հասցնելով Համարի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Հալեպի շրջաններում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ:
Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի 6 պահեստ, մեկ ականանտեսային մարկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար եւ վեց կրակակետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



