Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երգչուհի Մաշա Մնջոյանը նորություն ունի (լուսանկար)

ԼԱՅՖ

Երգչուհի Մաշա Մնջոյանի ձեռքբերումների թիվը ևս մեկով է ավելացել: Օրերս  երգչուհին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ինչը նրան տվել է էլ ավելի վստահություն իր ուժերին և նոր գիտելիքներով առաջ շարժվելու մեծ հեռանկարներ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Մաշան պատմեց, որ չնայած ուսման տարիներին իր մեծ զբաղվածությանը, բայց նրան հաջողվեց ցանկալի արդյունքի հասնել. «Ուրախ եմ, որ իմ գործունեության համար շատ կարևոր մի աշխատանք արդեն արված է: Չնայած իմ մեծ զբաղվածությանն ու հաճախ երկարաժամկետ քաղաքից բացակայությանը՝ ուսման տարիներին ես ամեն ինչ արել եմ՝ հնարավորինս շատ բան սովորելու ու յուրացնելու: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտեցի կարմիր դիպլոմով, ինչը խոսում է այն մասին, որ կարողացել եմ գոհացնել նաև իմ դասախոսներին»:

«Շատ տպավորիչ ուսանողական տարիներ եմ ունեցել, որոնք դեռ երկար եմ հիշելու: Պետք է նկատեմ նաև, որ դիպլոմների հանձնումը հետաքրքիր արարողությամբ կատարվեց: Նախ` քահանան օծման արարողություն իրականացրեց, ապա մեզ բարի ճանապարհ մաղթեց նոր կյանքում, իսկ հետո Երվանդ Երզնկյանը հանձնեց դիպլոմները»,-հավելեց երգչուհին:

Արդեն բակալավրի կոչում ունեցող երգչուհին մտադրություն ունի ուսումը շարունակել կոնսերվատորիայի մագիստրատուրայում: Ավելին՝ Մաշան ծրագրերում է նաև ուսում ստանալ արտերկրում, սակայն այդ ուղղությամբ դեռևս հստակ քայլեր չի անում:

Մաշա Մնջոյանը հայտնի դարձավ, երբ դեռ ընդամենը 17 տարեկան էր և դպրոցում էր սովորում: Սակայն երգչուհին իր առջև հստակ էր դրել՝ անկախ հայտնի ու սիրված լինելուց, իրեն մնայուն գիտելիքներ են պետք իր սիրելի ոլորտում:

Խոսելով մասնագիտական կրթություն ստանալու անհրաժեշտության մասին՝ Մաշան նշեց. «Մարդիկ տարբեր են իրենց մտածելակերպով, ոմանք տեսնում են սովորելու անհրաժեշտությունը, ոմանք՝ ոչ: Ինքս շատ եմ կարևորում ուսումը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն մարդուն պետք է կայացած լինելու և կյանքում իր ճիշտ տեղը գտնելու համար: Գուցե այսօր ես ճանաչված եմ, սիրված, բայց վստահ եմ, այս ուսման կարևորությունը ես զգալու եմ տարիներ հետո: Երգիչը վստահ չի կարող լինել, թե ինչ կլինի իր ձայնի հետ հետո, իսկ ուսումը այդ հարցում մեծ նշանակություն կարող է ունենալ»:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ երգչուհին պատմեց, որ այս օրերին հիմնականում հանգստանում է. «Վերջին ամիսներին բավականին ակտիվ համերգային գործունեություն եմ ծավալել, այդ ակտիվությունը կշարունակվի արդեն աշնանը: Առհասարակ, ամառն ավելի պասիվ շրջան է մեր մասնագիտության համար: Վերջերս Հայաստան էին եկել իմ՝ Ավստրալիայի հարազատները: Եթե մշտապես ես էի իրենց հյուր գնում, այս անգամ հյուրընկալողի դերում էի: Միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել հայրենիքում: Հիմա նրանք այստեղ չեն, ես շարունակում եմ վայելել ամառային գեղեցիկ օրերը և գուցե ամռան վերջին ես էլ փոքրիկ հանգսիտ կազմակերպեմ»,- ավարտեց երգչուհին:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան