Թութակն օգնել է բացահայտել սպանությունը` կրկնելով զոհի վերջին խոսքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի Գլենա Դարեմը մեղավոր է ճանաչվել ամուսնու` Մարտինի սպանության գործով:
Ինչպես հայտնում է BBC-ն, սպանությունը բացահայտել օգնել է ամուսնական զույգի մոտ ապրող ժակո թութակը, որը հիշել և կրկնել է զոհի վերջին խոսքերը:
Ինչպես բացահայտել է հետաքննությունը, 2015 թվականի մայիսին 47-ամյա Գլենան ամուսնու ուղղությամբ 5 փամփուշտ է արձակել, որից հետո փորձել է ինքնասպան լինել:
Ատենակալները Գլենային մեղավոր են ճանաչել կանխամտածված սպանության գործով: Օգոստոսին կկայացվի այրու դատավճիռը:
Բադ անունով թութակը, որն արդյունքում բաժին էր հասել հանգուցյալի նախկին կնոջը` Կրիստինա Կելլերին, տիրուհու խոսքով` մահացածի ձայնով բազմիցս կրկնել է նրա խոսքը` «Մի՛ կրակիր»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



