Բացահայտվել է գրպանահատության հերթական դեպքը. թիրախում ավտոբուսի ուղեւորուհին էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 19-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գոռ Պ.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 հասցեի մոտ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում 49-ամյա Արմենուհի Դ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փող եւ կուտակային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



