Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ նոր խաղատներ կարող են կառուցվել հատուկ հատկացված գոտիներում՝ Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի: Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



