Հայաստանում հնարավոր կլինի իշխանություններին ներկայացնել հանրագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագծին, որով Հայաստանում հնարավոր է դառնում իշխանություններին հանրագիր ներկայացնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին միջնորդագիր ներկայացնելու իրավունքը նախատեսված է Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածով:
Համապատասխան գերատեսչությունները այն պետք է քննարկեն մեկ ամսվա ընթացքում: Ըստ նախագծի հիմնավորման, այս ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կամ միևնույն հարցով մեկից ավելի միջնորդագրի առկայությամբ: Առանձին դեպքերում, երբ հարցի քննարկման համար աշխատանքային խումբ է ստեղծվում, քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



