Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան` ԱՄՆ–ի, ՌԴ–ի և քրդերի աքցանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ Թուրքիայի Anadolu պետգործակալությունը մանրամասն տեղեկություններ է հրապարակել ԱՄՆ–ի 10 ռազմական բազաների վերաբերյալ, որ տեղակայված են Սիրիայի հյուսիսում՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներում: Anadolu–ն այնքան մանրամասն է նկարագրել ամերիկյան բազաներն (ընդ որում՝ հաղորդել է, որ Ռաքքային հարակից բազաներից երկուսում նաև ֆրանսիացի հատուկ ջոկատայիններ են նկատվել) ու դրանց ռեսուրսները, որ Վաշինգտոնում հապաղել են որևէ կերպ արձագանքել: Միայն The daily Beast ամերիկյան պարբերականն էր անդրադարձել պատահածին՝ գրելով, թե ԱՄՆ–ն ՆԱՏՕ–ում չափազանց դաշնակից ունի հանձին Թուրքիայի: Մյուս կողմից էլ՝ ընդունել էր, որ ԱՄՆ–ն, ստացվում է նաև՝ ՆԱՏՕ–ն, քրդերին օժանդակելով հատել է բոլոր այն կարմիր գծերը, որ Անկարան էր գծել՝ ելնելով սեփական ազգային անվտանգության նկատառումներից: Այն է՝ չզինել Սիրիայի քրդերին, որոնք, իբր, այն փոխանցում են թուրքական ՔԲԿ–ին և չնպաստել Սիրիայում քրդական պետության՝ Ռոժանայի հիմնադրմանը, որի չհայտարարված ռեսուրսառատ սահմանները Եփրատից մինչև Աֆրին, այսինքն՝ Թուրքիայի քթին են հասել:
 
Փորձագետներից ոմանք Anadolu–ի ցուցքը Պենտագոնի վերջին որոշմամբ են բացատրել (ԱՄՆ–ն այս երկուշաբթի զենքի նոր չափաբաժին է հանձնել քրդերին): Բայց ակնհայտ է, որ խնդիրն ընդհանրապես Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման տեսլականին, ոչ թե առանձին դիպվածի է առնչվում: Ի վերջո, քրդերին զինելու ամերիկյան դիրքորոշումը նոր բան չէ, և դժվար թե այս հրապարակումը այդ առիթով մեջտեղ գար, ինչը երեկ նաև Haber Turk–ը հաստատեց: Վերջինս երեկ գրեց, որ Թուրքիան իրականում անհանգստացած է Սիրիայի հարավի օրինակով ռուս–ամերիկյան հետագա համագործակցության հնարավորությունից և Սիրիայի հյուսիսը նույնպես ապառազմականացված գոտի հռչակելու որոշումից (այդ մասին, ի դեպ, առանց տեղանքներ նշելու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց փարիզյան իր այցի ընթացքում, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղղակի հաստատեց այն), ինչը շատ բնական է: Պարզից էլ պարզ է, որ Անկարան մի կողմից՝ չի վստահում Մոսկվային, որը Սիրիայի մասնատմանը դեմ լինելով, գործակցում է քրդերի հետ Աֆրինում՝ փորձելով ԱՄՆ–ի տեղն զբաղեցնել, մյուս կողմից՝ չի վստահում Վաշինգտոնին, որը թեպետ ՆԱՏՕ–ի դաշնակիցն է, սակայն, օգտագործելով քրդերին, արհամարհում է թուրքական շահը՝ ի նպաստ սեփական շահերի:
 
Իհարկե, Թուրքիային կարելի է մեղադրել կարճատեսության մեջ, ինչպես նաև հայ փորձագետներն են վարվում՝ համարելով, թե որքան շուտ Անկարան հարմարվի Իրաքում ու Սիրիայում ստեղծվելիք քրդական պետությունների հետ, այնքան լավ իր համար: Բայց չի կարելի չնկատել նաև տողատակերը, որոնց բովանդակությունը Haber Turk–ն այլևս ուղիղ տեքստով է գրում՝ բացահայտելով, որ ԱՄՆ–ն ոչ միայն խախտել է քրդերին չզինելու նախնական խոստումը, այլև մի կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Սիրիայում պիտի միայն քրդական ինքնավարության մասին խոսվեր, այն էլ՝ հարավում, ոչ թե Եփրատից մինչև արևմուտք, այսինքն՝ Թուրքիայի սահման: Անկարան նաև դժգոհում է, թե չի կատարվել նաև Սիրիայի քրդական ուժերի՝ Թուրքիայի ՔԲԿ–ի հետ կապերը խզելու պայմանը, հետևաբար՝ Անկարան էլ իրեն պարտավորված չի զգում կատարել իր խոստումը: Այն է՝ Աֆրինի և Եփրատի միջակայքը անվտանգ/բաց թողնել քրդերի ազատ տեղաշարժի համար:
 
Անկարան համոզված է, որ ԱՄՆ–ն, փաստորեն, օժանդակում է YPG–ին՝ ամերիկյան զենքը ոչ միայն Քոբանի–Մանբիջ–Շեյխ–Մահսուդ–Նուբուլ երթուղով Աֆրինից Թել–Ռիֆաթ հասցնելու, այլև Թուրքիա ներմուծելու համար: Եվ այս համատեքստում է պետք ընկալել նրա հովանավորությունը վայելող Սիրիական ազատ բանակի հրամանատար Ահմեդ Օսմանի ժնևյան հարցազրույցը, որում նշվեց, թե ՍԱԲ–ը ռազմական գործողություններ կսկսի Թել–Ռիֆաթը վերահսկող քրդերի դեմ, որովհետև, քաղաքի ու շրջակա գյուղերի՝ Ազաազում ժամանակավորապես հաստատված մոտ 200000 բնակիչները պահանջում են տարածքը մաքրել քրդերից: Վերջինս նաև նշել էր, որ դրանից հետո իրենք պատրաստ են նաև գրավել Աֆրինի շրջանը, որը սահմանակից է Թուրքիայի Հաթայ նահանգին և վերջին շրջանում այնտեղից քրդերին մշտապես են գնդակոծում:
 
Անշուշտ, սա ոչ թե ՍԱԲ–ի, այլ Թուրքիայի տեսակետն ու նրա հաղթաթուղթն է, որը հրաշալի գիտի, որ թե՛ ԱՄՆ–ն, թե՛ ՌԴ–ն այս պահին ավելի շատ արյունալի մարտերի և ահաբեկչական խմբավորումների բուն Իդլիբն ապառազմականացնելու կարիք ունեն: Ուղերձն, այսպիսով, պարզ է՝ Անկարան այնտեղից ՍԱԲ–ին ու մյուսներրին հետ կքաշի և կնպաստի Իդլիբի ապառազմականացմանը, եթե միայն Մոսկվան ու Վաշինգտոնը հաշվի առնեն իր շահը՝ հրաժարվելով քրդերին տված խոստումներից: Կգնա՞ն դրան Կրեմլն ու Սպիտակ տունը՝ դժվար է ասել: Մի կողմից՝ ԱՄՆ–ն շատ կուզենար միաժամանակ Անկարայի և Մոսկվայի քթին խփել, մյուս կողմից՝ չի կարող քաղաքական կարգավորման հասնել առանց ՌԴ–ի, Թուրքիայի, նույնիսկ՝ առանց Թեհրանի ու սիրիական ընդդիմության, այդ թվում՝ ՍԱԲ–ի, որոնք բոլորն էլ դեմ են Սիրիայի մասնատմանը: Նույն թնջուկի առաջ է կանգնած նաև Մոսկվան, որը կերազեր Թուրքիայի միջոցով հարվածել ԱՄՆ–ին ու Սիրիայի ահաբեկիչներին՝ տապալելով երկրի մասնատման ծրագրերը և գոնե առժամանակ առկախելով քրդական հարցը...
Ալիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում