Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով սենատորի կայքում հրապարակված հայտարարությունը:
Հուլիսի 14-ին Ֆենիքսի (Արիզոնա նահանգ) բժշկական կենտրոնի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը՝ Մաքքեյնի ձախ աչքից հեռացնելով 5 սանտիմետրանոց արյան գունդը: Ներկայումս 80-ամյա սենատորն իրեն լավ է զգում, սակայն հաջորդ շաբաթվա ընթացքում գործերով չի զբաղվի: Բժշկի խոսքով՝ ուռուցքը հեռացվել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սենատորին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Սենատոր Ջոն Մաքքեյնը միշտ եղել է մարտիկ: Մելանյան և ես մտովի սենատոր Մաքքեյնի և նրա ողջ ընտանիքի հետ ենք»,- ասել է նախագահը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



