Թուրքական գործակալությունը գաղտնազերծել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ունեցած ռազմաբազաների մասին ձեռք բերած որոշ տեղեկություններ:
Ըստ թուրքական աղբյուրի՝ երկու ամերիկյան ավիաբազա տեղակայված է սիրիական Ռմելիան շրջանում և Էլ Հասաքա նահանգում, որոնք գործում են 2015թ.-ից:
2016թ.-ի մարտին ուղղաթիռների տեղակայման համար Այն էլ Արաբ քաղաքի Հարաբ Իսք շրջանում բացվել է ևս մեկ ավիաբազա: Նշվում է, որ այս բազան նույնպես հանդիսանում է սիրիացի քրդերին օգնություն մատակարարման սկզբնակետերից մեկը:
Բացի այդ՝ խոսվում է ևս երեք ռազմաբազայի մասին Ալ Հասաքա նահանգում:
Ըտս լրատվամիջոցի՝ ամերիկյան ռազմաբազա կա նաև Մանբիճ քաղաքում, որտեղից ռազմական գործողություններ են իրականացվում «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման դեմ, որը աջակցություն է ստանում Թուրքիայից:
Խոսվում է նաև Ռաքքայի նահանգի հյուսիսում ևս երեք ռազմաբազաների առկայության մասին:
«Անադոլուն» հավելում է, որ ռազմաբազաների տարածքները նշված են որպես փակ գոտի և դրանց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում:



