Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հենրիխ Մխիթարյան. Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «UNITERRUPTED»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսին և պատասխանել է երկրպագուների հարցերին:

 

Հայ ֆուտբոլիստին հարյուրավոր հարցեր են ուղղվել աշխարհի տարբեր անկյուններից, որոնցից ամենահետաքրքիրներին նա պատասխանել է ուղիղ եթերում.

 

 

- Եթե չլինեիր ֆուտբոլիստ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

 

- Միգուցե` իրավաբան կլինեի: Չգիտեմ` ինչու: Երբ տեսնում եմ նրանց կոստյումներով, մտածում եմ` դա ինձ էլ գուցե կսազեր:

 

- Ո՞ր ֆուտբոլիստին ես միշտ ցանկացել նմանվել:

 

- Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը: Միշտ հետևել եմ նրան, շատ բաներ եմ սովորել: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Անձամբ չեմ ճանաչում նրան, շփում չունեմ, բայց շուտով կմրցենք «Ռեալի» հետ Սան Խոսեում, իսկ արդեն օգոստոսի 18-ին Մակեդոնիայում կհանդիպենք նրանց ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղում:

 

- Ի՞նչ զգացողություններ ունես եվրոպական մրցաշարերում Հայաստանը ներկայացնելիս:

 

- Ես միշտ երազել եմ խաղալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, ինչը հիմա անում եմ և շատ հպարտ եմ: Երբեք չէի մտածի, որ կհասնեմ այս մակարդակին, բայց դրա համար մշտապես քրտնաջան աշխատել եմ: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել Հայաստանն այս մակարդակում, քանի որ դա շատ կարևոր է իմ երկրի համար: Փորձում եմ բարձր պահել իմ երկրի անունը: Փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ: 

 

- Կալիֆորնիայում շատ են հայերը: Ի՞նչ զգացողություններ ունես նրանց առջև խաղալիս:

 

-Այո, մենք այստեղ մեծ հայկական համայնք ունենք: «Լոս Անջելես Գելեքսիի» հետ խաղում մեծ թվով հայեր էին աջակցում մեզ: Եվ երբ ինձ հարցրին, թե ինչպես եմ ինձ զգում, ասացի, որ եթե Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, ապա Լոս Անջելեսը մեր երկրորդ մայրաքաղաքն է:

 

 - Բացի «Օլդ Թրաֆորդից», ո՞րն է քեզ համար ամենասիրելի մարզադաշտը, որտեղ խաղացել ես:

 

- Կարծում եմ` եվրոպական լավագույն մարզադաշտից մեկը, որում ես խաղացել եմ, Դորտմունդի «Բորուսիայի» մարզադաշտն էր` «Սիգնալ Իդունա Պարկը»: Այն պարզապես հիանալի էր` սքանչելի աջակցությամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ 3 տարի այդ ակումբի մասն եմ կազմել:

 

- Ո՞րն է քո իմացած ամենաբարդ լեզուն և առհասարակ ո՞ր լեզուներին ես տիրապետում:

 

- Տիրապետում եմ հայերենին, ռուսերենին, անգելերենին, ֆրանսերենին, նաև` մի փոքր պորտուգալերենին և գերմաներենին: Ո՞րն է ամենաբարդը. եթե մի կողմ թողնենք հայերենը, ապա կարծում եմ` գերմաներենն է ամենաբարդը:

 

- Ինչպե՞ս ես սովորել այդ բոլոր լեզուները:

 

- Դե, հայերենն իմ մայրենի լեզուն է: Ռուսերեն սովորել եմ դպրոցում, ու նաև սովորել եմ տատիկիցս` մայրիկիս կողմից, որը ռուս էր: Ֆրանսերեն սովորել եմ Ֆրանսիայում ապրելուս տարիներին: Անգելերեն սովորել եմ դպրոցում ու նաև` մարդկանց հետ շատ շփումով: Գերմաներեն սովորել եմ ինքնուրույն, երբ խաղում էի Գերմանիայում: Իսկ պորտուգալերեն սովորել եմ Բրազիլայում` 4-ամսյա պրակտիկայիս ընթացքում, որտեղ նաև դպրոց եմ հաճախել:

 

- Ո՞վ է քո լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում», և ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

 

- Չեմ կարող առանձնացնել կոնրետ մեկին: Բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Փորձում ենք միշտ միասին լինել: Թիմն  ընտանիքի պես է,ու դու չես կարող ընտանիքից որևէ մեկին առանձնացնել: Ոչ միայն թիմակիցների, այլև ամբողջ անձնակազմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: 

 

- Կարո՞ղ ենք քեզանից ևս մեկ «կարիճ հարված» ակնկալել հաջորդ մրցաշրջանում:

 

- Ես այս մրցաշրջանում էլ չէի ակնկալում նման հարված (ծիծաղում է): Այդպիսի հարվածներն ինքնստինքյան են լինում, չես կարող դրանք պլանավորել: Պետք է պարզապես զգաս պահն ու հարվածես: Չէի կարող պատկերացնել, որ այդպիսի գոլ կխփեմ: Մեկ պահ ու ինքս ինձ ասացի, որ պետք է կրունկով հարվածեմ, ուրիշ ոչին չէի կարող անել: Փորձեցի և ստացվեց:

 

- Արդյոք դժվա՞ր էր հաղթահարել ճնշումը` դառնալով ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ:

 

- Չէի ասի, թե դժվար էր, որովհետև ես 27 տարեկան էի, երբ եկա «Մանչեսթեր Յունայթեդ»: Բայց մեկ այլ բան էլ կա. այս թիմի խաղացող լինելը մի կողմից ճնշում է գործադրում, որովհետև գիտես, որ միշտ պետք է բարձր մակարդակի վրա լինես: Երբ գալիս ես «Մանչեսթեր Յունայթեդ», միայն պետք է մտածես, որ յուրաքանչյուր խաղում և մրցաշարում պետք է հաղթանակ տանես: Դա է յուրաքանչյուր մրցաշրջանի հիմնական «դրայվը»:

Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներին