Արաբական կոալիցիան Յեմենում սխալմամբ հարվածել է դաշնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք պայքարում են Յեմենի գործող նախագահի կողմից, սխալմամբ հարվածել են դաշնակիցներին` սպանելով նվազագույնը 20 մարդու: Ինչպես տեղեկացնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է BBC-ն:
Պատահարը տեղի է ունեցել Լահջ եւ Թաիզ շրջանների սահմանին:
Ինչպես Associated Press-ին տեղեկացրել է կառավարական հատուկ ծառայությունների աղբյուրը, օդաչուները համոզված են եղել, որ հարվածում են հուսիթ ապստամբներին:
Նա հավելել է, որ դրա հետ մեկտեղ եւս մեկ հարված է հասցրել, որի արդյունքում սպանվել է 13 շիա ապստամբ:
Շիա ապստամբները պայքարում են արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուրա Ալ Հադիի իշխանության դեմ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



