Ֆրանսիայի պատմական քաղաքում 19-րդ դարի եկեղեցի է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈՖրանսիայի արևմուտքում գտնվող պատմական Նանտ քաղաքում հրդեհվել է 19-րդ դարի Saint Donatien դղյակ-եկեղեցին, գրում է rt.com-ը։
Շինության բոցավառվող տանիքի լուսանկարները սկսել են շրջանառվել սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, որ սև ծուխ է բարձրանում դղյակի մի քանի հատվածներից։
Ֆրանսիական ԶԼՄ-ները դեռ ոչ մի տեղեկություն չունեն զոհերի կամ վնասների չափերի մասին, սակայն հայտնում են, որ հրդեհը սկսվել է այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով 10։30-ին, և արագորեն տարածվել շինությունով։
Շուրջ 60 հոգուց բաղկացած հրշեջ ջոկատը փորձում է մարել կրակը։
20minutes.fr-ը հայտնում է, որ հնարավոր է՝ հրդեհը սկսվել է տանիքին տարվող աշխատանքների ընթացքում։
Saint Donatien-ը կառուցվել է ի հիշատակ մի սրբի, ով ըստ առասպելի՝ հրաժարվել է կրոնափոխ լինել, իսկ 1902-ին եկեղեցի-դղյակը ստացել է 10 զանգ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 291-4.614 կգ։













