Հեծանվորդ Լևոն Լավչյանը Մ19 Եվրոպայի առաջնությունում 12-րդն է
ՍՊՈՐՏՀեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Լավչյանը մեկնարկել Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Լավչյանը սկրեչ ձևում գրավել է 12-րդ հորիզոնականը: Հայ հեծանվորդը հուլիսի 19-ին կմրցի նաև խմբային վազք ձևում: Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է նաև Ռուբեն Խաչատրյանը:
Նախօրեի հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն անցկացվում է Պորտուգալիայի Անադիա քաղաքում: 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



