Գիտնականներ․ արհեստական քաղցրացուցիչներն առավել վտանգավոր են, քան ենթադրվում էր
ԼԱՅՖԱրհեստական քաղցրացուցիչների երկարատև օգտագործումը որպես շաքարին փոխարինող կարող է առաջացնել շաքարախտ, սրտային հիվանդություններ ու առողջության վրա ունենալ այլ վատ ազդեցություններ, հայտարարել են Կանադայի Մանիտոբա համալսարանի փորձագետները։
Կատարված հետազոտության արդյունքները ցույց չեն տվել, որ արհեստական քաղցրացուցիչներն արդյունավետ են ավելորդ քաշի կանխարգելման հարցում։ Սակայն պարզվել է, որ քաղցրացուցիչների օգտագործման դեպքում առկա է ճարպակալման, շաքարախտի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման զարգացման հավանականություն։
«Հաշվի առնելով արհեստական քաղցրացուցիչների տարածվածությունն ու միևնույն ժամանակ ճարպակալման բարձր մակարդակն ու դրա հետ կապված հիվանդությունները, անհրաժեշտ է հավելյալ, առավել ճշգրիտ հետազոտությունների անցկացում՝ քաղցրացուցիչների սպառման ռիսկերը գնահատելու համար»,-ասել են բժիշկները։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



