Երեւանում դանակահարել են հայտնի հոգեբանին, վիրավորել գլխի եւ ձեռքերի շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmtimes.com-ը գրում է.
Երեւանում դանակահարվել է հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին` իր ղեկավարած «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Այստեղից հրաժարվեցին կատարվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն հաղորդել:
Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարողը բուժման նպատակով Պողոսյանին այցելող, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մի տղամարդ է:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Համալսարանական թիվ մեկ կլինիկայից փոխանցեցին հետեւյալը.
Հուլիսի 17-ին նշված անձը շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետեւանքով ստացած գլխի եւ վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



