Հայաստանում 66 ծրագրով նախատեսված 500 միլիոնից արդեն իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: Հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Հուլիսի 1–ի դրությամբ` արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Այն ծրագրերն են, որ պետության կողմից տարբեր գործիքներով աջակցություն են ստացել: Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,– նշեց Ազիզյանը:
Նրա խոսքով` 2017 թվականի առաջին եռամսյակում` օտարերկրյա ներդրումների ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,8%–ով աճ գրանցելով:
«Ներդրումները կատարվել են Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Կիպրոսից, Կանադայից և այլն»,– ասաց Ազիզյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ առաջին եռամսյակում ընդհանուր իրականացվել 516 միլիոն դոլարի օտարերկրյա անուղղակի ներդրում. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոս աճ է գրանցվել:
Ազիզյանը կարևորեց ներդրումների ոլորտում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ներդրումային դաշտում պետական–մասնավոր հատվածի համագործակցության փոփոխությունը և օտարերկրյա ներդրողների համար դաշտը առավել թափանցիկ դարձնելը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



