Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Չեխիայի առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հետ։ Գործընկերները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և այլ ուղղություններով։ Նախարարներն անդրադարձել են նաև չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառման արդյունքներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այնուհետև, Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամներն այցելել են Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ և «Մոտոլ» համալսարանական կլինիկա, շրջել հիվանդանոցներում, ծանոթացել գիտական ներուժին։

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Պետր Ցետկովսկին և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին 3 տարվա ընթացքում հուշագրի շրջանակում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների  շուրջ 10 հայ մասնագետ վերապատրաստվել է Եվրոպայում լավագույն ավանդույթներ ունեցող հիշյալ կլինիկաներում։ Արդյունքում, 2017 թվականին Հայաստանում՝ Արյունաբանական կենտրոնում իրականացվեց ցողունային բջիջների հավաքագրում և 2 հիվանդի ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստում։

«Փոխգործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների կայացմանն ու զարգացմանը»,- նշել է Լևոն Ալթունյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի։

Հանդիպումների ավարտին Հայաստանի պատվիրակության անդամները մասնակցել են չեխ-չինական համագործակցության ֆորումի շրջանակում Չեխիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված պաշտոնական գալա-ընթրիքին։

 

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանՄԻՊ–ը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին Արամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Տիբո Կուրտուան բաց կթողնի մոտ 6 շաբաթ «CPS» ընկերությունը հերքում է տեղեկությունը, որ Ադրբեջանից վառելիք է ներմուծել Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավթավերամշակման գործարանի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Հրազդանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, 600 փամփուշտ Հայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր Ավետիսյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը ՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՌուսաստանը հույս ունի եռակողմ բանակցությունների վերսկսման․ Պեսկով Մենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԺամանակն է բացել դեէuկալացիայի ուղին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար. Մակրոն Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ նպատակները Իրանում. Կալլաս Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4%-ով․ Պապոյան «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ․ ծեծի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Դաժան պատմություն․ բժիշկները 1 տարեկան երեխայի կյանքի համար պայքարում են, իսկ երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչի ժամանակացույցը Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնիՎերջապես հայր կդառնամ. Կարո Հովհաննիսյանի անկեղծ զրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ Միկոյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահինՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Սեպտեմբերյան նոր պատերազմ են պատրաստում՝ ծանր հետեւանքներով. ՓաշինյանՓաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Լոռու ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքՄեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտելԱջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»