Բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել. Երմակովիչ
ՍՊՈՐՏԲորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի կարծիքով իր թիմը «Ալաշկերտ»-ին հաղթեց բարձր որակների շնորհիվ:
«Հանդիպման առաջին կեսը շատ վատն էր մեզ համար: Մեր բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Բայց միևնույն ժամանակ հավատում էինք: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ի խաղը մեզ անակնկալի չբերեց: Լավ էին տիրապետում գնդակին: «Ալաշկերտ» լավ էր խաղում, սակայն մենք առավել ուժեղ էինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Երմակովիչը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



