Վենեսուելան վերանայում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելան վերանայում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Սեմուել Մոնկադան, նշելով, որ Կարակասը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ անհապաղ դադարեցնել սահմանադրության վերանայումը, հաղորդում է AP-ը։
Նրա խոսքով, սահմանադրական ժողովի անդամների ընտրությունները կանցնեն հուլիսի 30-ին, ինչպես եւ ծրագրված էր։ Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է իրեն վերանայել ԱՄՆ-ի հետ երկրի դիվանագիտական հարաբերությունները։ Մոնկադան նշել է, որ Վենեսուելան «սկսել է ԱՄՆ կառավարության հետ հարաբերությունների խորքային վերանայում», քանի որ երկիրը «չի հանդուրժի ստորացումներ որեւէ մեկից»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



