Արգենտինայում առատ ձյուն է տեղում. ցրտից 2 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ամառվա կեսին առատ ձյուն է տեղում, որոշ վայրերում ձյան հաստությունը կազմում է կես մետր:
Ինչպես հայտնում է El País-ը, ուրբաթ օրվանից սկսած ձյան տեղումներն ամենաշատն են վերջին 22 տարում: Մի շարք զբոսաշրջային քաղաքներ ամբողջությամբ պատված են ձյան շերտով:
Ցուրտ ջերմաստիճանային պայմանների պատճառով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը Մար դել Պլատա առողջարանային քաղաքի 54-ամյա բնակիչն է, մյուսը Սանտա Ֆեի 41-ամյա բնակիչը: Երկուսն էլ մահացել են հիպոթերմիայից (թերջերմություն):
Ինչպես հաղորդվում է, ամենից շատ ցուրտը զգացվում է Բարիլոչե քաղաքում, որտեղ օդի ջերմաստիճանը -25 աստիճան է ըստ Ցելսիուսի: Մյուս քաղաքներում մինչև 7 աստիճան ցուրտ է գրանցվել:
Անոմալ եղանակային պայմանների պատճառով մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես փակվել են:



