G20-ի ընթացքում Համբուրգում անկարգություններից հետեւանքով ապահովագրական վնասը մոտ 12 մլն եվրո է կազմել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆG20-ի գագաթնաժողովի ընթացքում Համբուրգում անկարգություններից հետեւանքով ապահովագրական վնասը մոտ 12 մլն եվրո է կազմել ։ Հուլիսի 18-ին նման գնահատական է ներկայացրել Ապահովագրողների գերմանական միությունը (GDV), հայտնում է DW-ը։
Այդ գումարը ներառում է մեքենաներին, տներին ու առեւտրային ձեռնարկություններին հասցված վնասվածքների ապահովագրական փոխհատուցումները։ Նշված գումարի մոտ մեկ երրորդը՝ 4 մլն եվրո, բաժին է ընկնում ավտոմեքենաներին հասցված վնասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ը Համբուրգում անցնում էր G20 երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Այն ուղեկցվել է զանգվածային բողոքի ցույցերով, որոնք վերածվել են ոստիկանության հետ ձախ ծայրահեղականների բախումներով, մեքենաների հրկիզումներով, ավերածություններով ու խանութների թալանով այն թաղամասերում, որոնք G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին մոտ էին գտնվում։ Անկարգությունների հետաքննությամբ զբաղվում է հատուկ հանձնաժողովը։



