Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու բարեկամ պետությունների միջև դեռևս Էմիրաթների լուսահոգի նախագահ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կենդանության օրոք ձևավորված փոխգործակցությունը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները օր օրի զարգանում և ամրապնդվում են: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընթացիկ տարվա գարնանը իր այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը որակական նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան հայ-էմիրաթական համագործակցության օրակարգը կհարստացնի նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նրան փոխանցել է իր երկրի ղեկավարության ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերություններին կարելի է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ կա երկու երկրների բարձր ղեկավարության քաղաքական կամքը և այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար ձևավորված ամուր հիմք:

ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ԱՄԷ-ում բնակության իրավունք ունեցողներին դյուրացված կարգով ՀՀ մուտքի արտոնագրեր տալու, ապա նաև ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու որոշման համար, որը, ըստ նրա, մեծ և կարևոր քայլ էր երկու երկրների համար:

Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նշել է, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում երկուստեք զգալի աշխատանք կա իրականացնելու փոխգործակցության առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար և պատրաստ է իր հայ գործընկերոջ հետ միասին ջանքերը կենտրոնացնելու այդ ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

 

Անունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան