Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ վարչապետն ու ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 18-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թևակոխել՝ կարևորելով  2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել: Նշելով, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: 

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը և շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:  

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր:

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան